Մատչելիության հղումներ

Եգիպտոսի բանակը այսօր կարող է ուժ գործադրել ցուցարարների դեմ


Եգիպտոս - Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների ցույցը Կահիրեում, 8-ը օգոստոսի, 2013թ․

Եգիպտոս - Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների ցույցը Կահիրեում, 8-ը օգոստոսի, 2013թ․

Եգիպտոսի ուժային կառույցների պաշտոնյաները ասել են, որ զինված ուժերը այսօր հնարավոր է միջոցներ ձեռնարկեն պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների դեմ։

Անանուն աղբյուրների փոխանցմամբ՝ ուժայինները պատրաստվում են ցրել մայրաքաղաք Կահիրեում իսլամիստների կողմից ստեղծված երկու ճամբարները։

Մուրսիի կողմնակիցները հայտարարել են, որ չեն դադարեցնելու նստացույցը մինչև նրա ազատումը։

Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ մահմեդական Իդ ալ-Ֆիթր տոնից հետո ցուցարարներին կցրեն, տոնը ավարտվել է երեկ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG