Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԿԸՀ-ն գրանցել է Իլհամ Ալիևի թեկնածությունը


Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հաստատել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու, գործող նախագահ Իլհամ Ալիևի գրանցումը հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։

Առայժմ Ադրբեջանի ԿԸՀ-ին փաստաթղթեր է ներկայացրել նախագահի պաշտոնին հավակնող վեց թեկնածու։ Քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG