Մատչելիության հղումներ

Միջազգային օլիմպիական կոմիտեն պարզաբանումներ է պահանջել Ռուսաստանից՝ վերջերս միասեռականների դեմ ընդունված օրենքի առնչությամբ։ Օրենքը, ըստ կոմիտեի, ստվեր է գցում հաջորդ տարի Սոչիում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների վրա։

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն ուրբաթ օրը Մոսկվայում կայացած ասուլիսին ասել է, որ չնայած կազմակերպիչներից հավաստիացումներ ստացել են, բայց դեռ «անորոշություններ» կան, որոնք հստակեցման կարիք ունեն։

Հունիսին նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած և Արևմուտքի կողմից քննադատության արժանացած օրենքն արգելում է «ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզը» և տուգանքներ սահմանում միասեռականների շքերթներ անցկացնելու համար։

Ռոգեն վերահաստատել է Օլիմպիական կոմիտեի՝ խտրականությունները բացառող խաղեր անցկացնելու հանձնառությունը և ասել.- «Սպորտը մարդու իրավունքն է և պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ ռասայից, սեռից և սեռական կողմնորոշումից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG