Մատչելիության հղումներ

Տեղի են ունեցել ռուս-ամերիկյան բանակցություններ


Վաշինգտոն-- ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին (աջ) և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուս-ամերիկիյան բանակցությունների ընթացքում, 9-ը օգոստոսի, 2013

Վաշինգտոն-- ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին (աջ) և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուս-ամերիկիյան բանակցությունների ընթացքում, 9-ը օգոստոսի, 2013

Ռուսատանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները շատ կարևոր են, սակայն հաճախ երկու երկրների շահերը բախվում են, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին` երեկ Վաշինգտոնում տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ, որին մասնակցել են երկու կողմերի արտգործնախարարներն ու պաշտպանության նախարարները:

Բանակցությունների ավարտին Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, թե Մոսկվան և Վաշինգտոնը փորձում են հնարավորինս արագ վերականգնել սիրիական ճգնաժամի շուրջ խաղաղ բանակցությունները, և որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու՝ Վաշինգտոնի ծրագրերը, իրավիճակն Աֆղանստանում և Իրանի միջուկային խնդիրը:

«Ռոյթերզ»-ը վկայակոչում է ամերիկացի անանուն մի բարձրաստիճան դիվանագետի, ում խոսքով, հանդիպումը եղել է դրական և կառուցողական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG