Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ը դադար է վերցնում Ռուսաստանի հետ իր հարաբերություններում


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնը դադար է վերցնում և վերանայում է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերին ծրագրված իր հանդիպումը չեղյալ համարելուց հետո ուրբաթ օրը Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսում Օբաման ասել է, որ Պուտինի՝ Կրեմլ վերադառնալուց հետո հակաամերիկյան հռետորաբանությունը ավելի նկատելի է դարձել։

ԱՄՆ-ի նախագահը նաև ասել է, որ ետ նայելու փոխարեն առաջ նայելու վերաբերյալ Պուտինին ուղղված հորդորները «ոչ միանշանակ արդյունք են տվել»։

Օբաման շեշտել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումներում տարբերություններ կան սիրիական քաղաքացիական պատերազմի, մարդու իրավունքների, ռուսական հակամիասեռական օրենսդրության շուրջ։ Վաշինգտոնին զայրացրել է նաև այն, որ Ռուսաստանը ժամանակավոր ապաստան է տրամադրել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին։

ԱՄՆ-ի նախագահը նաև ասել է՝ կցանկանար, որ Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերում հաղթող ճանաչվեին նաև սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG