Մատչելիության հղումներ

«Երեքից մեկն էլ ես եմ». Ակտիվիստները զորակցում են նստացույց անողներին


«Երեքից մեկն էլ ես եմ». Ակտիվիստները զորակցում են նստացույց անողներին
please wait

No media source currently available

0:00 0:01:47 0:00

Մի խումբ երիտասարդ ակտիվիստներ այսօր բողոքի ակցիա անցկացրեցին Երևանի Ազատության հրապարակում, այնուհետև երթով գնացին քաղաքապետարան, այսպիսով պատասխանելով իրենց ակցիաների վերաբերյալ քաղաքապետի հնչեցրած գնահատականին:

Տարոն Մարգարյանն օրեր առաջ Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել էր, թե հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման առնչությամբ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ու «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականի պահանջով արդեն 15 օր նստացույց անողները երեք կամ չորս հոգի են: «Ժողովուրդը կողմնակից չէ հրաժարականների», - ասել էր քաղաքապետը:

«Չգիտեմ ովքեր են տեսնում երեք հոգի, մենք երեքից մեկն ենք... ինչպես տեսնում եք երեք չենք, բայց բոլորս երեքից մեկն ենք: Ավելի շատ մենք քաղաքապետին ցույց ենք տալիս իրական թիվը, որը նա չի ուզում տեսնել, կամ ուղղակի չի տեսնում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօրվա իրենց ակցիայի իմաստը մեկնաբանեց ակտիվիստներից մեկը:

Երիտասարդները թռուցիկներ էին պատրաստել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների համար։ Դրանցում պատկերված էին Հենրիկ Նավասարդյանն ու Միսակ Համբարձումյանը։ Նրանց հրաժարականի պահանջը սկիզբ առավ ուղեվարձի բարձրացումների առիթով անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ, երբ այս պաշտոնյաները, երտասարդների խոսքերով, իրենց կոռեկտ չէին պահել։

Մինչ երթը սկսելը, նրանք Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցներում իրենց տարակուսանքն էին հայտնում Մարգարյանի խոսքերի վերաբերյալ՝ նշելով, որ շարունակելու են իրենց պայքարը մինչև պահանջների կատարումը։

Բողոքի ակցիայից հետո երիտասարդ ակտիվիստները երթով անցան Երևանի կենտրոնական փողոցներով, և հասնելով քաղաքապետարան, իրենց զորակցությունը հայտնեցին այստեղ նստացույց անող ակտիվիստներին: Ողջ ճանապարհին երթի մասնակիցները անցորդներին կոչ էին անում միանալ իրենց, ներկայացնում էին իրենց պահանջը։ Նրանք նաև իշխանությունների հասցեին էին քննադատական կոչեր հնչեցնում։ Հասնելով Երևանի քաղաքապետարանի մոտ՝ նրանք բարձրախոսով իրենց խոսքն ուղղեցին քաղաքապետ Մարգարյանին՝ հայտարարելով, որ պաշտոնանկությունների կոչ միայն երեք հոգի չեն հնչեցնում:

«Ձեր աչքերը լայն բացեք, և տեսեք, որ միայն երեք հոգի չէ», - ասում էին նրանք:
XS
SM
MD
LG