Մատչելիության հղումներ

Փոխնախարարը հայ զինվորի հարցով հանդիպել է ԿԽՄԿ-ի պատվիրակին


ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը

ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակ Դրագանա Ռանկովիչին և քննարկել օգոստոսի 8-ին տարածքում չկողմնորոշվելու հետևանքով ադրբեջանական ուժերի պահպանության տարածք անցած Հակոբ Գևորգի Ինջիղուլյանին առնչվող հարցերը:

Ինչպես փոխանցում է պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունը, հնարավոր շահարկումները և ապատեղեկատվությունը բացառելու նպատակով՝ Դավիթ Տոնոյանը պաշտոնապես դիմել է ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Ինջիղուլյանին, որ տեղի ունեցած դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաև ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում ԿԽՄԿ ուժերով կազմակերպել և ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG