Մատչելիության հղումներ

Չեխիայի խորհրդարանը անվստահություն հայտնեց կառավարությանը


Չեխիայի վարչապետ Իրժի Ռուսնոկը (ձախից երկրորդը) և նրա կառավարության անդամները խորհրդարանի նիստի ժամանակ, Պրահա, 7-ը օգոստոսի, 2013թ․
Չեխիայի վարչապետ Իրժի Ռուսնոկը (ձախից երկրորդը) և նրա կառավարության անդամները խորհրդարանի նիստի ժամանակ, Պրահա, 7-ը օգոստոսի, 2013թ․
Չեխիայի խորհրդարանը չորեքշաբթի երեկոյան վստահություն չի հայտնել Իրժի Ռուսնոկի կառավարությանը, որը ձևավորվել է հունիսի վերջին քաղաքական ճգնաժամի պայմաններում:

Կառավարության դեմ քվեարկել է 100 պատգամավոր, 93-ը կողմ են հանդես եկել, 7 օրենսդիրներ բացակայել են: Քվեարկությունը եղել է անվանական, յուրաքանչյուր պատգամավոր իր դիրքորոշումը ներկայացրել է բանավոր:

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ մինչև նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն տալը, նախ կսպասի կոռուպցիայի գործով քննության ավարտին: Կոռուպցիոն սկանդալը, հիշեցնենք, հունիսի վերջին հանգեցրեց Չեխիայի վարչապետ Պետր Նեչասի հրաժարականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG