Մատչելիության հղումներ

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչության» համար տուգանքներ սահմանելու վերաբերյալ՝ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից մշակված օրինագիծը հետ է կանչել, նկատի ունենալով օրինագծի՝ քննարկումների ընթացքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները, ինչպես և նշելով, որ այդ խնդիրն այսօր ոստիկանության առաջնահերթություններից չէ:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Ահարոնյանը նաև տեղեկացրեց, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից մշակվել է՝ հիմք ընդունելով մի քանի տասնյակ մտավորականների դիմում-բողոքները:

Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG