Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը ակտիվիստների հարցով գրել է ոստիկանապետին


Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի ստուդիայում, արխիվ

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի ստուդիայում, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնական գրություն է ուղարկել Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, խնդրելով նրա հանձնարարականը համապատասխան պաշտոնյաներին՝ Երևանի քաղաքապետարանի առջև անցկացվող նստացույցի մասնակիցների անվտանգությունն ու առողջությունը լիարժեք ապահովելու ուղղությամբ:

Օմբուդսմենը առաջարկել է, մասնավորապես, «չխոչընդոտել մեկ վրանի կամ մեկ հովանոցի իրավաչափ տեղադրմանը ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, ինչպես նաև գիշերային ժամերին լուսավորության բացակայության դեպքում ուժեղացնել նստացույցի մասնակիցների անվտանգության ապահովման միջոցառումները»:

Անդրեասյանը վստահ է, որ «կիզիչ արևին մեկ հովանոցի տեղադրումը թե´ իրավական է, թե´ մարդասիրական»:

Քաղաքապետարանի մոտ ակցիաներ անցկացնող ակտիվիստները դեռևս երկուշաբթի օրն էին դիմել օմբուդսմենին՝ հայտնելով իրենց նկատմամբ պարբերաբար գործադրվող հոգեբանական և ֆիզիկական ճնշումների մասին: Արդեն ժամեր անց Անդրեասյանը գրություն է ուղարկել Գասպարյանին, փոխանցում է օմբուդսմենի գրասենյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG