Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարը քաղաքացիների է ընդունել


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում երեկ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:

Նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված 28 ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Նախարարին ուղղված հարցերը վերաբերել են սոցիալական, իրավական և այլ ոլորտներին:

Ընդունելությանը ներկա են եղել նաև պաշտպանության նախարարության, Զինված ուժերի և ԶՈւ գլխավոր շտաբի մի շարք վարչությունների պետեր:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել և համապատասխան լուծումներ տալ քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին, շատերի խնդիրներն էլ լուծվել են հենց հանդիպման ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG