Մատչելիության հղումներ

Կրեմլում հիասթափված են Օբամայի որոշումից


Կրեմլում հիասթափություն են հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերին հանդիպելու ծրագիրը չեղյալ համարելու մասին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի երեկվա հայտարարության կապակցությամբ, գրում են ռուսական լրատվամիջոցները:

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելու՝ Ռուսաստանի որոշումը լարվածություն է առաջացրել երկկողմ հարաբերություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG