Մատչելիության հղումներ

logo-print

Առգրավված վրանների կապակցությամբ վարչական վարույթ է հարուցվել


Ոստիկանները թույլ չեն տալիս ակտիվիստներին վրան տեղադրել քաղաքապետարանի մոտ, 1-ը օգոստոսի, 2013թ․

Ոստիկանները թույլ չեն տալիս ակտիվիստներին վրան տեղադրել քաղաքապետարանի մոտ, 1-ը օգոստոսի, 2013թ․

Ոստիկանությունը մինչ օրս չի վերադարձրել ուղեվարձի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստներից առգրավված 4 վրանները:

Երեկ երեկոյան Երևանի քաղաքապետարանի մոտ անցկացված հումորային ակցիայի ժամանակ ոստիկաններն առգրավել էին հերթական վրանը: Այսօր այն դեռևս չի վերադարձվել ակտիվիստներին:

Ոստիկանությունը ևս երեք վրան էլ քաղաքապետարանի մոտից առգրավել էր օգոստոսի 1-ին: Դա հենց այն օրն էր, երբ վրան տեղադրվելու փորձ կատարած ակտիվիստ, հրապարակախոս Արգիշտի Կիվիրյանը տարվել էր ոստիկանություն:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց, որ վրանների կապակցությամբ ոստիկանությունում վարչական վարույթ է հարուցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG