Մատչելիության հղումներ

Դելֆինը բոլոր կենդանիներից առավել լավ հիշողություն ունի


Ամերիկացի գիտնականների խումբը հաստատել է, որ դելֆինները բոլոր կենդանիներից առավել լավ հիշողություն ունեն ու այդ հատկությամբ զիջում են միմիայն մարդուն։

Ըստ փորձերի՝ դելֆինները ճանաչել են իրենց այսպես կոչված նախկին հարեւանների ձայնագրությունները անգամ քսան տարի անց։

Մասնագետները այս ամենի պատճառ են համարում դելֆինների վարած բարդ կյանքը, երբ նրանք ստիպված են լինում փոխել միջավայրը։

Հետազոտության է ենթարկվել 56 դելֆին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG