Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում ԱՄՆ - Ռուսաստան բանակցություններ կընթանան


Ռուսաստան - Էդուարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստանի տրամադրումը վկայող փաստաթուղթը, Մոսկվա, 1-ը օգոստոսի, 2013թ․
Ռուսաստան - Էդուարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստանի տրամադրումը վկայող փաստաթուղթը, Մոսկվա, 1-ը օգոստոսի, 2013թ․
Առաջիկա ուրբաթ օրը Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցություններ կընթանան։

Չնայած պաշտոնական Մոսկվայի վերջերս ընդունած որոշմանը՝ փաստորեն, Միացյալ Նահանգները պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ։

Անցած շաբաթ Մոսկվան ժամանակավոր ապաստան տրամադրեց ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին, ով բացահայտել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից խոշոր ինտերնետ ընկերությունների, սոցցանցերի օգտատերերի հաղորդակցությունների վերաբերյալ տվյալներ հավաքելու փաստը:

ԱՄՆ-ը և Ռուսաստանը առաջիկա հանդիպմանը կքննարկեն միջազգային հարաբերություններին վերաբերող, այդ թվում և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի ու Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG