Մատչելիության հղումներ

«Երևան Կաթ»-ի մի շարք պաղպաղակների արտադրությունն արգելվել է


«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անցկացված փորձաքննության արդյունքում խախտումներ են հայտնաբերվել «Երևան Կաթ» ՍՊԸ-ի կողմից «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակներում:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի 2013թ. օգոստոսի 06-ի որոշմամբ արգելվել է «Երևան Կաթ» ՍՊԸ-ի կողմից վերոհիշյալ ապրանքանիշի պաղպաղակների արտադրությունը:

«Երևան Կաթ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները և «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքնիշի պաղպաղակների արտադրությունն իրականացնելու ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին համապատասխան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG