Մատչելիության հղումներ

Ով է Մինսկի խմբի նոր համանախագահը


Աֆղանստանում և Պակիստանում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի տեղակալ Ջեյմս Ուոլրիքը եւ Վաշինգտոնում Աֆղանստանի դեսպան Էքլիլ Հաքիմին Քաբուլում համատեղ ասուլիսի ժամանակ, 15-ը նոյեմբերի, 2012թ․

Աֆղանստանում և Պակիստանում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի տեղակալ Ջեյմս Ուոլրիքը եւ Վաշինգտոնում Աֆղանստանի դեսպան Էքլիլ Հաքիմին Քաբուլում համատեղ ասուլիսի ժամանակ, 15-ը նոյեմբերի, 2012թ․

Ջեյմս Ուորլիքը ամերիկյան դիվանագիտական համակարգի ամենափորձառու ներկայացուցիչներից է: Նա այն եզակի ամերիկյան դեսպաններից է, ում կինը ևս բարձրաստիճան դիվանագետ է:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում Միացյալ Նահանգներն այսուհետ կներկայացնի Բուլղարիայում այդ երկրի նախկին դեսպան Ջեյմս Ուորլիքը:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին 57-ամյա դիվանագետին այս պաշտոնում նշանակելու մասին հայտարարությամբ հանդես եկավ երկուշաբթի օրը: «ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ և հարատև լուծման համար կողմերին օժանդակելու իր հանձնառությանը: Հունիսի 18-ին նախագահներ Օբաման, Պուտինն ու Օլանդը իրենց համատեղ հայտարարության մեջ արդեն իսկ նշել են, որ կողմերը պետք է նոր եռանդով կենտրոնանան դեռևս չլուծված խնդիրների վրա, ինչպես նաև սեփական ժողովուրդներին նախապատրաստեն խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին», - նշեց պետքարտուղար Քերրին` հավելելով․ - «Դեսպան Ուորլիքին բնորոշ են իմաստնությունը, փորձառությունն ու առողջ դատելու կարողությունը»:

Նշենք, որ Սթենֆորդի համալսարանի և Թաֆթսի համալսարանի` Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի շրջանավարտ Ուորլիքը ամերիկյան դիվանագիտական համակարգի ամենափորձառու ներկայացուցիչներից մեկն է: Նա Պետդեպարտամենտում սկսել է աշխատել դեռ 80-ականներին, տարբեր տարիներին զբաղեցրել է Մոսկվայում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսի պաշտոնը, մի քանի տարի աշխատել է Բեռլինում ամերիկյան դեսպանատանը: 2004-ի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում էլ` Իրաքյան պատերազմի սկզբնական շրջանում, Ուորլիքն աշխատել է որպես Բաղդադում ամերիկյան դեսպան Փոլ Բրեմերի գլխավոր խորհրդական:

2010 թվականի հունվարից մինչև 2012-ի սեպտեմբերը Ուորլիքը Բուլղարիայում Միացյալ Նահանգների դեսպանն էր: Սոֆիայում իր պաշտոնավարման ընթացքում Ուորլիքը աչքի է ընկել հատկապես այդ երկրում ռուսական ազդեցության թուլացմանն ուղղված ջանքերով: Պաշտոնավարման մեկնարկից մեկ ամիս անց, օրինակ, դեսպանը կոչ էր արել բուլղարացիներին վերացնել երկրի կախվածությունը գազային ոլորտում իրականացվող ռուսական ներդրումներից: Պաշտոնավարման ընթացքում Ուորլիքը նաև չէր բացառել, որ Բուլղարիայում կարող են տեղակայվել հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի որոշ տարրեր, ինչը Բուլղարիայում ներքաղաքական բուռն սկանդալի պատճառ էր դարձել: Ուորլիքի առաջարկը հատկապես սուր քննադատության էր արժանացել Բուլղարիայի ձախակողմյան ուժերի կողմից:

Նշենք նաև, որ վերջին ամիսներին Ուորլիքը զբաղվում էր Աֆղանստանի և Պակիստանի խնդիրներով` հանդիսանալով այդ երկրներում Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցչի տեղակալ:

Ուորլիքն ամերիկյան դիվանագիտական շրջանակներում աչքի է ընկնում մեկ այլ պատճառով ևս: Նա այն եզակի ամերիկյան դեսպաններից մեկն է, ում կինը ևս բարձրաստիճան դիվանագետ է: Մինսկի Մերի Բըրսի Ուորլիք, օգոստոս, 2010թ․

Մերի Բըրսի Ուորլիք, օգոստոս, 2010թ․

խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահի կինը` Մերի Բըրսի Ուորլիքը 2009-2012 թվականներին զբաղեցրել է Սերբիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը: 2012-ի աշնանը նշանակվել է ավստրալական Մելբուռնում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոս:

Մինսկի խմբի նոր համանախագահի նշանակմանն արդեն իսկ անդրադարձել է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակը, որի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը խորհուրդ է տվել Ջեյմս Ուորլիքին առաջնորդվել Բարաք Օբամայի` նախկինում տրված խոստմամբ:

«Մուտք գործելով Սպիտակ տուն՝ նախագահը հրապարակայնորեն խոստացավ ամերիկյան ժողովրդին աշխատել Լեռնային Ղարաբաղում հարատև և ամուր խաղաղության հաստատման ուղղությամբ` հիմք ընդունելով Ամերիկայի հավատարմությունը ժողովուրդների ինքնորոշման և ժողովրդավարության սկզբունքներին», - նշում է Համբարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG