Մատչելիության հղումներ

Զինդատախազության առաջարկած աշխատանքային խումբը ձևավորված է


Հայաստանի զինդատախազ Գևորգ Կոստանյան

Հայաստանի զինդատախազ Գևորգ Կոստանյան

Հայաստանի զինվորական դատախազության նախաձեռնությամբ ձևավորված՝ Զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ հիշյալ բնույթի գործերի քննարկման համար մինչև օգոստոսի 26-ը տուժողի իրավահաջորդները կարող են ներկայացնել դիմումներ:

Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ դիմումներ կարող են ներկայացնել «բոլոր այն անձինք, ովքեր տուժողի իրավահաջորդ են ճանաչվել մահվան ելքով ավարտված այն քրեական գործերով, որոնցով 2011 թվականի հունվարի 1-ից հետո կայացվել են ամփոփիչ որոշումներ, և որոնք դատական կարգով չեն բողոքարկվել»:

Դիմումները կարող են ներկայացվել զինդատախազությանը կամ խմբում ներկայացուցիչներ ունեցող հինգ կազմակերպություններին, որոնք են՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա, «Հայկական լեգեոն» կամավորական հայրենասիրական միություն, Լրագրողներ հանուն մարդու իրավունքների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG