Մատչելիության հղումներ

Բաքվում միջնորդների գործունեության ակտիվացում են ակնկալում


Էլման Աբդուլաև, արխիվ

Էլման Աբդուլաև, արխիվ

Պաշտոնական Բաքուն հուսով է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները կակտիվացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված իրենց գործունեությունը և ավելի վճռական ու նպատակաուղղված մոտեցում կցուցաբերեն դրա լուծման նկատմամբ: Այդ մասին APA լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը՝ մեկնաբանելով Ջեյմս Ուորլիքի նշանակումը Մինսկի խմբում ԱՄՆ-ի նոր համանախագահ:

Աբդուլաևը շեշտել է, որ Մինսկի խմբի համանախագահ յուրաքանչյուր պետություն իր մոտեցումն ունի հակամարտության կարգավորման նկատմամբ, որը անփոփոխ է մնում՝ անկախ համանախագահի պաշտոնում դիվանագետի փոփոխությունից: «Յուրաքանչյուր դիվանագետ, ինչպես և ԱՄՆ-ի նորանշանակ համանախագահը, կյանքի է կոչում իր երկրի առաքելությունը: Թեև, անշուշտ, մասնագիտական և մարդկային գործոնները ևս բավական ծանրակշիռ են», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG