Մատչելիության հղումներ

Այգեպարի մարտական հենակետում զինծառայող է վիրավորվել


Հայկական բանակի զինծառայողները Ադրբեջանի հետ սահմանի մարտական հենակետում, արխիվ

Հայկական բանակի զինծառայողները Ադրբեջանի հետ սահմանի մարտական հենակետում, արխիվ

Տավուշի մարզի Այգեպար գյուղի մարտական հենակետում երեկ ժամը 23:55-ի սահմաններում հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Արմենակ Շամիրի Այվազյանը, փոխանցում է Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը:

Ըստ նույն աղբյուրի՝ վիրավոր վիճակում Այվազյանը մեքենայով փորձել է հեռանալ վտանգավոր գոտուց, սակայն հակառակորդը կրակ է բացել մեքենայի դիմապակու ուղղությամբ, ինչի արդյունքում Այվազյանը ստացել է աջ դաստակի հատվածում երկրորդ վիրավորումը:

Արմենակ Այվազյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա վիճակը գնահատվում է կայուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG