Մատչելիության հղումներ

Կիևում ակտիվիստները իրենց աջակցությունն են հայտնել Տիմոշենկոյին


Ուկրաինա - Յուլիա Տիմոշենկոյի աջակիցների պիկետը դատարանի շենքի մոտ, Կիև, մայիս, 2012թ․

Ուկրաինա - Յուլիա Տիմոշենկոյի աջակիցների պիկետը դատարանի շենքի մոտ, Կիև, մայիս, 2012թ․

Կիևում հարյուրավոր ակտիվիստներ են հավաքվել դատարանի առջև՝ իրենց աջակցությունը հայտնելու Ուկրաինայի նախկին վարչապետ, արդեն երկրորդ տարին անազատության մեջ գտնվող Յուլիա Տիմոշենկոյին:

Ցուցարարների մոտ եղել են «Ազատություն Յուլիային» և «Ժողովրդավարության ազատազրկման երկու տարին» գրություններով պաստառներ:

Տիմոշենկոն, հիշեցնենք, 7 տարվա ազատազրկման է դատապարտվել 2011 թվականին՝ կապված Ռուսաստանի հետ գազի վերաբերյալ պայմանագրի հետ: Բացի այդ, նախկին վարչապետը մեղադրվում է նաև հարկերից խուսափելու և սպանությանը առնչություն ունենալու մեջ:

Յուլիա Տիմոշենկոն, սակայն, հերքում է իրեն վերագրվող մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG