Մատչելիության հղումներ

Ահմադինեժադը նոր պաշտոն ստացավ


Մահմուդ Ահմադինեժադը ելույթի ժամանակ, հուլիս, 2013թ․

Մահմուդ Ահմադինեժադը ելույթի ժամանակ, հուլիս, 2013թ․

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին նշանակել է Նպատակահարմարության խորհրդի անդամ:

Խամենեիի կայքէջում զետեղված հրապարակման մեջ ասված է, որ Ահմադինեժադն այդ պաշտոնին նշանակվում է՝ հաշվի առնելով անցած 8 տարիների նրա փորձը:

Խորհուրդը, որտեղ նշանակվել է Ահմադինեժադը, ղեկավարում է Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին, որն Ահմադինեժադի խիստ քննադատներից էր: Կառույցը, որը միջնորդ է հանդիսանում խորհրդարանի և հոգաբարձուների խորհրդի միջև, Խամենեիի համար խորհրդատվական մարմին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG