Մատչելիության հղումներ

Ակտիվիստին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց


Բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանի մոտ, օգոստոս, 2013թ․
Բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանի մոտ, օգոստոս, 2013թ․
Երևանի քաղաքապետարանի մոտ արդեն 12-րդ օրը նստացույց անցկացնող ակտիվիստներից Սուրեն Սահակյանը անցած գիշեր շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց:

Նա այսօր առավոտյան էլ ջերմություն ուներ, Սուրեն Սահակյանի փոխանցմամբ՝ բժիշկներն ասել են, թե առողջական վիճակի վատացման պատճառն արևահարումն է:

Առավոտյան ժամը 9-ին Սուրեն Սահակյանի ջերմությունը 38,3 աստիճան էր: «Գիշերը տաքությունս բարձրացել էր, բայց մտածեցի՝ գերհոգնած եմ․․․ բայց զգացի, որ լավ չեմ, զանգեցի շտապօգնություն: Առաջարկեցին Էրեբունիի, Գրիգոր Լուսավորիչ, Հանրապետական հիվանդանոցները, ես նախընտրեցի Հանրապետականը, բայց, այնուամենայնիվ, տարան Գրիգոր Լուսավորիչ: Անալիզներն արեցին, պարզեցին, որ պատճառը արևահարությունն է, սիստեմա արեցին․․․», - փոխանցեց ակտիվիստը:

Սուրեն Սահակյանն ասաց, որ հրաժարվել է այդ հիվանդանոցում երկար մնալ, այդ պատճառով առավոտյան ժամը 8-ին կրկին վերադարձել է քաղաքապետարանի մոտ: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, թե ինչու են իրեն տարել հատկապես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց․ - «Հաշվի առնելով, թե դա ում հիվանդանոցն է, Միքայել Մինասյանի հիվանդանոցն է, հրաժարվեցի էդտեղ բուժումը շարունակել: Ու հիշեցի, որ բոլոր քաղաքական պահանջներ դրած մարդկանց տանում են այդ հիվանդանոց»:

«Սկզբից որ գնացի, ասեցին՝ հով տեղ պիտի կանգնես, թե չէ՝ նույնը կկրկնվի», - ասաց Սահակյանը:

Ակտիվիստներն ասացին, որ կփորձեն այսօր վրան կամ հովանոց տեղադրել:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG