Մատչելիության հղումներ

Ստեփանակերտցիները պահանջում են քաղաքից հեռացնել աղբավայրը


Ստեփանակերտ քաղաքի աղբանոցը, որ ամիսներ առաջ օդանավակայանի մոտակայքից տեղափոխվել է քաղաքի Աջափնյակ կոչվող թաղամասի մերձակայքը, անհանգստացնում է թաղամասի բնակիչներին:

Նրանք պնդում են անգամ, թե աղբավայրի՝ իրենց տներին մոտ գտնվելը հիվանդություններ է հարուցում:

Այս աղբավայր է տեղափոխվում ԼՂ մայրաքաղաքի ողջ կենցաղային աղբը:

Նախկինում աղբն այրվում էր, իսկ այժմ, ծխից դժգոհող բնակիչների շարունակական բողոքների արդյունքում, պարզապես թաղվում է: Դա, սակայն, բնակիչներին չի գոհացնում, քանի որ ծխին փոխարինելու է եկել գարշահոտությունը:

Ստեփանակերտում աղբահանություն իրականացնող «Սանմաքրում» ընկերության տնօրեն Ալյոշա Սեյրանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենց ընկերությունը պատասխանատվություն չի կրում աղբավայրի համար․ - «Աղբանոցը կառուցված է եղել բոլոր նորմերի համաձայն, ոչ մի խախտում չկա: Բայց դեռևս ոչ մեկին չի հանձնվել: Ինձ մոտ կա քաղաքապետի կարգադրությունը, որի համաձայն ես կատարում եմ իմ ամենօրյա աշխատանքը»:

Աջափնյակի բնակիչները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեցին, որ շարունակելու են պայքարը՝ մինչև հասնեն աղբավայրի տեղափոխմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG