Մատչելիության հղումներ

Կողոպտել է, որ մտնի խաղատո՞ւն


Երևանի մերձակայքում գտնվող խաղատներից մեկը, արխիվ
Երևանի մերձակայքում գտնվող խաղատներից մեկը, արխիվ
Հուլիսի 31-ին Արմավիրի մարզի Թաիրով գյուղում ծառայություն կատարող ոստիկաններին մի կին հայտնել է, որ հինգ օր առաջ գյուղի Երևանյան փողոցի սկզբնամասում անհայտ անձը քաշել-պոկելով բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` պատճառելով մոտ 100 հազար դրամի (մոտ 250 դոլար) նյութական վնաս, այնուհետև հայտնել է, որ կողոպուտ կատարող անձին տեսել է Թաիրովում գտնվող խաղատուն մտնելիս և կարող է մատնացույց անել:

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ նշված խաղատան մոտից բերման է ենթարկվել 25-ամյա Վահագն Ղ.-ն:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 3-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել մի կին և հայտնել, որ երկու օր առաջ դիտելով «Հերթապահ մաս» հեռուստահաղորդումը՝ ճանաչել է իր նկատմամբ կողոպուտ կատարած Վահագն Ղ.-ին, որը անցած տարվա ապրիլի 4-ին նույն Թաիրով գյուղի գյուղամիջում բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան և խաչը` 600 հազար դրամ արժողությամբ, ու դիմել փախուստի:

Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG