Մատչելիության հղումներ

Հանրահավաք Հռոմում՝ ի պաշտպանություն Բեռլուսկոնիի


Սիլվիո Բեռլուսկոնի, արխիվ

Սիլվիո Բեռլուսկոնի, արխիվ

Հռոմում բազմամարդ հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի։

Անցած հինգշաբթի օրը երկրի բարձրագույն դատարանը անփոփոխ թողեց ստորին դատական ատյանի վճիռը, որով նախկին վարչապետը դատապարտվել է չորս տարվա, իսկ փաստացի ենթակա է մեկ տարվա ազատազրկման:

Երեկ դիմելով իր կողմնակիցներին, 76-ամյա Բեռլուսկոնին վերստին հայտարարել է, որ մեղավոր չէ և շարունակելու է աջակցել գործող կոալիցիոն կառավարությանը։

Ակնկալվում է, որ նախկին վարչապետը կենթարկվի տնային կալանքի կամ հանրային աշխատանք կկատարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG