Մատչելիության հղումներ

logo-print

Ռոհանին Արևմուտքին կոչ է անում վերացնել պատժամիջոցները


Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունենում իր երդմնակալության արարողության ժամանակ, Թեհրան, 4-ը օգոստոսի, 2013թ․

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունենում իր երդմնակալության արարողության ժամանակ, Թեհրան, 4-ը օգոստոսի, 2013թ․

Երեկ Թեհրանում իր երդմնակալության արարողության ժամանակ ելույթում Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել արևմտյան երկրների առաջնորդներին՝ ջանքեր գործադրել Իրանի միջուկային ծրագրի պատճառով սահմանված միջազգային պատժամիջոցները վերացնելու համար։

Ռոհանին նաև ասել է, որ իսլամական հանրապետության հետ համագործակցելու միակ ուղին երկխոսության, փոխադարձ հարգանքի և վստահության միջոցով կարող է լինել։

Արարողությանը հրավիրված էին հինգ տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանի, Աֆղանստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Պակիստանի նախագահները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG