Մատչելիության հղումներ

Պուտինը Նավալնիի դատավճիռը «տարօրինակ» է որակել


Վլադիմիր Պուտինը երիտասարդների հետ հանդիպմանը

Վլադիմիր Պուտինը երիտասարդների հետ հանդիպմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ իշխանամետ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու դատավարությանը՝ Կիրովի դատարանի կողմից նրան հինգ տարվա ազատազրկման դատապարտելու վճիռը որակելով որպես «տարօրինակ»։

«Ինձ համար էլ շատ տարօրինակ է, որ նույն գործով անցնող մի ամբաստանյալին, որն համաձայն էր համագործակցել քննիչների հետ, դատապարտեցին 4.5 տարվա պայմանական ազատազրկման, մյուսին 5 տարվա իրական ժամկետ տվեցին»,- նշել է Պուտինը՝ հերթական անգամ խուսափելով արտաբերել Նավալնու անունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG