Մատչելիության հղումներ

Արմատական փոխատեղումներ Թուրքիայի Զինված ուժերում


Անկարայում այսօր ավարտվել է երկրի Ազգային անվտանգության խորհրդի երկօրյա նիստը, որի ընթացքում արմատական փոխատեղումներ են իրականացվել Զինված ուժերի հրամանատարական կազմում։

«Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ նիստում կայացված ամենաանսպասելի որոշումը երկրի ռազմական ոստիկանության ղեկավար, գեներալ Բեքիր Քալյոնջուի պաշտոնանկությունն էր։

Փորձագիտական շրջանակները նշում են, որ Քալյոնջուն էր Զինված ուժերի գլխավոր շտաբի ապագա ամենահավանական ղեկավարը։ Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ, սակայն, գեներալը պաշտոնանկ է արվել վարչապետ Ռեջեփ Էրդողանի ճնշման ներքո, քանի որ բավական լարված հարաբերություններ ունի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարության հետ։ Բացի այդ Քալյոնջուի անունը հիշատակվում է «Էրգենեկոնի» գործով որպես մեղադրյալ անցնող մի շարք զինվորականների ցուցմունքներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG