Մատչելիության հղումներ

logo-print

Բաքվում ոստիկանությունը ցրել է լրագրողների բողոքի ակցիան


Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովա

Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովա

Ոստիկանությունը Բաքվում բերման է ենթարկել մեկ տասնյակից ավելի լրագրողների, ովքեր բողոքի ակցիա էին անցկացնում ի պաշտպանություն հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ համագործակցող Իսմայիլովային ժամանակ առ ժամանակ ահաբեկում են և շանտաժի ենթարկում։ Լրագրողն իր հրապարակումներում բազմիցս անդրադարձել է նախագահ Իլհամ Ալիևի՝ երրորդ ժամկետում առաջադրվելու հարցին և մի շարք բազմամիլիոնանոց ծրագրերի կասկածելի ֆինանսավորմանը։

Լրագրողներին ոստիկանության բաժանմունք տանելուց հետո ազատ են արձակվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG