Մատչելիության հղումներ

Պետդեպը զգուշացնում է հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին


Գերմանիան և Մեծ Բրիտանիան ժամանակավորապես փակում են Եմենում տեղակայված իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները։ Պաշտոնական Լոնդոնը հորդորել է իր քաղաքացիներին լքել երկիրը՝ Ալ Ղաիդայի` հնարավոր ահաբեկչական հարձակման վտանգի պատճառով։

Ուրբաթ օրը պետդեպարտամենտը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը տեղեկություն ունի օգոստոս ամսին Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։ Պետդեպարտամենտը ամերիկացիներին հորդորել է մեծ զգուշավորություն հանդես բերել, մասնավորապես, նկատի ունենալ, որ ահաբեկչական հարձակումները կարող են տեղի ունենալ տրանսպորտում և զբոսաշրջային վայրերում։

Կիրակի օրը՝ օգոստոսի 4-ին, անվտանգության նկատառումներից ելնելով մի շարք մահմեդական երկրներում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունները չեն աշխատի։ Կիրակին մահմեդական երկրներում աշխատանքային օր է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG