Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ օգոստոսի 2-ին հյուսիսարելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող, 1993 թթվականին ծնված Սարմեն Սասունի Քոչարյանը:

«Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն»,- ասված է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG