Մատչելիության հղումներ

Վախճանվել է Ազատ Գասպարյանը


Ազատ Գասպարյան
Ազատ Գասպարյան
Այսօր Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է հայ անվանի դերասան Ազատ Գասպարյանը:

ՀՀ ժողովրդական արտիստը հիվանդանոց էր տեղափոխվել երկու օր առաջ՝ հուլիսի 31-ին:

70-ամյա դերասանը նկարահանվել է երկու տասնյակից ավելի ֆիլմերում, 1986 թվականից խաղում էր Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում:

Անվանի դերասանի մահվան կապակցությամբ Գասպարյանների ընտանիքին այսօր ցավակցական հեռագիր է հղել նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հայ կինոյում և թատրոնում նրա ստեղծած տպավորիչ և փայլուն կերպարները միշտ վառ կմնան մեր արվեստասերների հիշողության մեջ: Հայրենասեր մտավորականի անժամանակ մահը ծանր կորուստ է բոլորիս համար: Խորին ցավակցություն եմ հայտնում Ազատ Գասպարյանի ընտանիքին, մերձավորներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,- ասված է նախագահի ցավակցական հեռագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG