Մատչելիության հղումներ

Գյումրին համայնքային շինություններից եկամուտ չի ստանում


Գյումրիի ավագանու վերջին նիստին ներկայացվել է գույքագրող հանձնաժողովի հաշվետվությունը, որից պարզվել է, որ Գյումրիում մեծ թվով շենք-շինություններ կան համայնքային ենթակայության տակ, սակայն քաղաքը դրանցից ոչ մի եկամուտ չի ստանում:

Մասնավորապես, կան շինություններ, որոնք կարող էին տեղական բյուջեին մեծ եկամուտներ բերել, սակայն դրանք 99 տարի ժամկետով անհատույց վարձակալության են տրված անհատ անձանց:

Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը մի օրինակ բերեց՝ նախկին Տեքստիլագործների «Արագած» մարզամշակութային համալիրը․ - «Ինքը կարող է այնտեղ համերգներ կազմակերպել՝ հասույթը վերցնել իրեն, վարձով տալ, և այլն: Բյուջեն այդ 99 տարի հասկացությունից անչափ շատ տուժում է»:

Ջիլավյանը նշեց, որ նման դեպքերը «անչափ շատ են»՝ 99 տարի ժամկետով, անվարձահատույց տրված են քաղաքի բոլոր ավտոկայանատեղիները:

Բացի այդ կան շենքեր, շինություններ, նաև հողատարածքներ, որոնք տարիներ առաջ օտարվել են աճուրդով, սակայն մնացել են քաղաքապետարանի հաշվեկշռում: Դրանց թվում է, եղել օրինակ՝ Մայիսյան գյուղում տեղակայված հսկա կաթսայատունը, Պիոներ պալատը, Մսի գործարանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG