Մատչելիության հղումներ

logo-print

Կիվիրյանը պնդում է, որ իրենց առևանգել էին


«Ոստիկաններն ինձ առևանգել են», - օգոստոսի 2-ին հայտարարեց իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը: Կիվիրյանին, հիշեցնենք, երեկ կեսօրին քաղաքապետարանի շենքի մոտ վրան տեղադրելու փորձի ժամանակ բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին: Լրագրողների հետ հանդիպմանը նա պատմեց, որ ոստիկանությունում իրեն գրեթե երեքուկես ժամ պահել են ապօրինաբար, քանի որ հանցանք ու զանցանք չի կատարել: Ոստիկանությունում կազմված վարչական իրավախախտման մասին արձանագրությունը Կիվիրյանը, հիշեցնենք, չի ստորագրել:

XS
SM
MD
LG