Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան դատապարտում է սահմանախախտի սպանությունը


Դիտակետ հայ - թուրքական սահմանին

Դիտակետ հայ - թուրքական սահմանին

Թուրքիայի արտգործնախարարությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որում «խստիվ դատապարտում է» Հայաստանի սահմանապահների կողմից թուրք սահմանախախտ Մուսթաֆա Ուլքերի վրա կրակ բացելը և սպանելը:

Պաշտոնական Անկարան պնդում է, թե տեղի ունեցածը «սահմանի սովորական խախտում» էր՝ «անմեղ նպատակով»:

«Նման միջադեպի ժամանակ, որի պատահելը սահմանին միանգամայն հնարավոր է, հայկական կողմի՝ անհամաչափ ուժ գործադրելը բացատրություն չունի», - հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Այս և նմանօրինակ այլ միջադեպերը մեկ անգամ ևս ցույց են տալիս Հարավային Կովկասի տարաշրջանում լիակատար, կայուն և համապարփակ կարգավորման և հարևանների հետ Հայաստանի հարաբերություններում ողջամտության հաղթանակի անհրաժեշտությունը», - իր հաղորդագրությունը ամփոփում է Թուրքիայի արտգործնախարարությունը:

Ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, մինչդեռ, տեղեկացնում է, որ ըստ նախնական տվյալների՝ 35-ամյա հովիվ Ուլքերը կրակ է բացել ռուս սահմանապահների ուղղությամբ, ապա այնուհետև փորձել է խորանալ Հայաստանի տարածքում: Ռուս սահմանապահների պատասխան կրակից նա վիրավորվել է և ավելի ուշ մահացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG