Մատչելիության հղումներ

Պուտին - Օբամա հանդիպումը կարող է չկայանալ


Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնի, արխիվ
Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնի, արխիվ
Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին հայտարարել է, թե սեպտեմբերին նախատեսված Վլադիմիր Պուտին - Բարաք Օբամա հանդիպումը հնարավոր է չեղյալ հայտարարվի:

Միացյալ Նահանգները լուրջ հիասթափություն է հայտնում Ռուսաստանի իշխանությունների որոշման վերաբերյալ՝ ժամանակավոր ապաստան տրամադրել Էդուարդ Սնոուդենին, ով իր հայրենիքում մեղադրվում է պետական դավաճանության մեջ։

Ամերիկյան հետախուզական ծառայությունների նախկին աշխատակիցը հրապարակել էր տեղեկություններ, որոնք վկայում են, որ ԱՄՆ-ի հետախուզական մարմինները գաղտնալսել և գաղտնընթերցել են ՄԱԿ-ի, միջազգային կազմակերպությունների և մի շարք՝ այդ թվում դաշնակից երկրների բարձրաստիճան ղեկավարների հեռախոսազրույցներն ու էլեկտրոնային նամակագրությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG