Մատչելիության հղումներ

Եղիա Ներսեսյանի հայտարարությունը «ողջամիտ հրապարակում» է եղել


Եղիա Ներսեսյանի հայտարարությունը «ողջամիտ հրապարակում» է եղել
please wait

No media source currently available

0:00 0:04:05 0:00
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսեսյանի դեմ «Դինո գոլդ մայնինգ» հանքաարդյունաբերական ընկերության հայցով դատավարության հերթական նիստը:

Ներսիսյանը, հիշեցնենք, անցյալ տարի Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Կապանում «Դինո Գոլդ մայնինգ»-ը հանքագործների նկատմամբ «էլեկտրաշոկ» է կիրառել, հոսանքահարել է մի քանի աշխատողների: Ընկերությունը Ներսեսյանին մեղադրում է զրպարտության մեջ ու պահանջում հերքել ասածները։

Այսօր դատարան էին եկել 3 վկաներ՝ բնապահպան ակտիվիստներ Մարիամ Սուխոuդյանը, Գևորգ Սաֆարյանը և «Դինո գոլդ մայնինգի» աշխատակից Հասմիկ Մկրտումյանը։

Երկու ակտիվիստներն ասում էին, որ 2011-ին իրենք Կապանում տարբեր մարդկանցից լսել էին, որ «Դինո գոլդ մայնինգ»-ում աշխատանքային պայմաները ծանր են, և որ «հանքափորները հոսանքահարվել» են։ Այդ մասին նրանք պատմել էին Ներսեսյանին։

Եղիա Ներսեսյանի փաստաբար Տիգրան Եգորյան ասաց, որ Ներսեսյանը չի փորձում վաղեմության ժամկետի մեջբերմամբ հասնել հաղթանակի, ինչպես շրջանառվել է որոշ լրատվամիջոցներում, որովհետև հանքարադյունաբերական ընկերությունը դատարան է դիմել Եղիայի ելույթից ավելի քան մեկ ամիս հետո, այնինչ զրպարտության գործերով հայցվորը կարող է դիմել մեկամսյա ժամկետում։

«Ի հերքումն այդ լուրերի՝ ասեմ, որ Եղիա Ներսեսյանը իր հիմնական մարտավարությունը կառուցում է, ողջամիտ հրապարկման սկզբունքի շուրջ», - ասաց Եգորյանը։

Փաստաբանի կարծիքով, այսօրվա վկաների հարցաքննությունը լիարժեք հիմնավորում է, որ Ներսեսյանի հայտարարությունը ԱՄՆ-ում ողջամիտ հրապարակում է եղել․ - «Եղիան ունեցել է հիմքեր հավատալու, որ ընկերությունը հոսանհաքարել է աշխատակիցներին»։

Դատարանը հաջորդ նիստին կլսի հայցվոր կողմի հրավիրած հաջորդ վկային, որի ցուցմունքները «Դինո գոլդ մայնինգ»-Ի ներկայացուցիչ Գևորգ Հակոբյանը այսօր «շատ կարևոր» համարեց։

Դատարանի շենքի առջև այս դատական նիստին էլ, ինչպես նախորդ նիստերին, հավաքվել էին բնապահպան երիտասարդներ՝ սատարելու Ներսեսյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG