Մատչելիության հղումներ

Սիրիայում կռվում են 60-ից ավելի ադրբեջանցիներ


Սիրիա - Ապստամբ զինյալներ Հալեպի արվարձաններից մեկում, ապրիլ, 2013թ․
Սիրիա - Ապստամբ զինյալներ Հալեպի արվարձաններից մեկում, ապրիլ, 2013թ․
Սիրիայում տարբեր խմբավորումների կազմում նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերի դեմ մարտերին մասնակցում են վեց տասնյակից ավելի ադրբեջանցիներ, հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի ջիհադիստական խմբավորումների կայքէջերը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Սիրիայում կառավարական ուժերի եւ ապստամբների միջեւ մարտերում զոհվել են ավելի քան երեք տասնյակ ադրբեջանցիներ:

Սիրիայում կռվող ադրբեջանցիների մեծ մասը «Ջեյշ ալ-Մուխաջիրին վալ-Անսար» դիվերսիոն խմբավորման անդամներ են, որի էմիրը իրեն Աբու Յահյա անվանող ադրբեջանցի է:

Ամենից շատ օտարերկրացի զինյալներ Սիրիա են ժամանել Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից, Իրանից, Եգիպտոսից, Աֆղանստանից եւ Ռուսաստանի հյուսիսկովկասյան տարածաշրջանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG