Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի տարածքում թուրք սահմանախախտ է սպանվել


Դիտակետ հայ - թուրքական սահմանին՝ Բագարան գյուղի մոտ

Դիտակետ հայ - թուրքական սահմանին՝ Բագարան գյուղի մոտ

Թուրքական կողմի վկայությամբ՝ Մուսթաֆա Ուլքերը հովիվ էր, որը հատել էր սահմանը՝ իր կորած ոչխարներին փնտրելու նպատակով:

Կարսի նահանգապետ Էյուփ Թեփեն հայտնել է, որ Հայաստանի տարածքում թուրք հովիվ է սպանվել, ով հատել էր սահմանը՝ իր կորած ոչխարներին փնտրելու նպատակով:

35-ամյա Մուսթաֆա Ուլքերը սահմանը անցել էր Արփաչայի շրջանում եւ, ինչպես հաղորդում է թուրքական կողմը, սպանվել է հայ սահմանապահների կրակոցներից:

«Մեր քաղաքացիներից մեկը կորցեց իր կյանքը: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել վերադարձնել նրա մարմինը: Մեր բրիգադային հրամանատարը եւ շրջանային վարչակազմի ղեկավարը գտնվում են սահմանին: Մեր քաղաքացու մարմինը կստանանք հավանաբար արեւելյան անցակետից», - Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ ասել է Կարսի նահանգապետը և հավելել. - «Մենք կարող ենք ասել, որ նրանք անհամաչափ ուժ են գործադրել, քանի որ նա [Մուսթաֆա Ուլքերը] անզեն է եղել»:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 31-ի երեկոյան: Ակյակայի շրջանի վարչակազմի ղեկավար Օսման Ուղուրլուի վկայությամբ՝ Ուլքերը սահման էր վերադարձել, երբ տեսել էր, որ իր ոչխարներից մեկը կորել է, ու գնացել է նրան փնտրելու:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչ Սերգեյ Գրեչինը «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան ասաց միայն, որ եղել է միջադեպ, ներկայումս ընթանում է քննություն, և այս պահին որևէ այլ մեկնաբանություն չեն կարող տալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG