Մատչելիության հղումներ

Դատախազության 95-ամյակի հուշամեդալ ԱՄՆ-ի դեսպանին


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն, արխիվ
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն, արխիվ
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնին:

Հայաստանի դատախազության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցությանը վերաբերող հարցեր, կողմերը բարձր են գնահատել հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում, դատաիրավական բարեփոխումների շրջանակներում ձևավորված համագործակցության փորձը, արդյունքները՝ նախանշելով առաջիկա առաջնահերթությունները։

Աղվան Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել Ջոն Հեֆերնին՝ Հայաստանի և ԱՄՆ-ի իրավապահ մարմինների միջև համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար, և նրան պարգևատրել դատախազության 95-ամյակի հուշամեդալով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG