Մատչելիության հղումներ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Վանաձորի մասնաճյուղի թե՛ դասախոսական կազմը, թե' ուսանողները դեմ են քաղաքում բուհերի խոշորացման ծրագրին: Մինչդեռ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը կողմ է միավորման նախագծին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Էդգար Ալեքսանյանը նշեց, որ այժմ այդ հարցի շուրջ քննարկումներ են ընթանում:

Բուհերի խոշորացումը, նրա խոսքով, միտված է բարձրագույն կրթության որակի և բուհերի կառավարման արդյունավետության բարելավմանը․ - «Մի կենտրոն լինի: Հասկանանք՝ Վանաձորի կրթական «բլոկը» ղեկավարում է ինչ-որ մի կառույց, ոչ թե բաժանված լինի մի քանի մասնաճյուղի»:

Ալեքսանյանը կտրականապես հերքեց շրջանառվող լուրերը, թե մտադրություն կա վաճառել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի շենքը:

ՀՊՃՀ-ի Վանաձորի մասնաճյուղի մի խումբ ուսանողներ բաց նամակով դիմել են Կրթության եւ գիտության նախարարին՝ բարձրաձայնելով իրենց բացասական վերաբերմունքը քննարկվող նախագծին:

Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենց համար անընդունելի է այդ նախագիծը․ - «Նոր կառույցը, որը մեզ համար անհասկանալի է, իհարկե, ընդունելի չէ»:

Մինչդեռ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը կողմ է միավորման նախագծին․ - «Մարզը պետք է ունենա համալսարան»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG