Մատչելիության հղումներ

Իբրահիմբեկովը առայժմ չի գնա Ադրբեջան


Վրաստան - Ադրբեջանցի ընդդիմադիրների հանդիպումը Թբիլիսիում, 30-ը հուլիսի, 2013թ․
Վրաստան - Ադրբեջանցի ընդդիմադիրների հանդիպումը Թբիլիսիում, 30-ը հուլիսի, 2013թ․
Ադրբեջանցի ընդդիմադիրների Ազգային խորհրդի ներկայացուցիչների՝ երեկ Թբիլիսիում կայացած հանդիպմանը որոշում է ընդունվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դիմում հղել Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի ռուսաստանյան քաղաքացիությունից դուրս գալը արագացնելու համար:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տարածված հայտարարությունում ասված է, որ հանդիպման ժամանակ նշվել է «քաղաքական, տեխնիկական-իրավական, կազմակերպչական աշխատանքների, ինչպես նաեւ հասարակական եւ միջազգային կարծիքների նախապատրաստված չլինելը Ռուստամ Իբրահիմբեկովի Ադրբեջան վերադառնալու հետ կապված»: Միաժամանակ, Ռուսաստանի քաղաքացիությունից Իբրահիմբեկովի դուրս գալու հարցի լուծված չլինելու կապակցությամբ որոշվել է հետաձգել նրա վերադարձը Բաքու:

Նիստի որոշման համաձայն՝ ընդդիմության միասնական թեկնածուն Ադրբեջան կվերադառնա միայն Ազգային խորհրդի որոշմամբ:

Իբրահիմբեկովը, իր հերթին, հայտարարել է, որ այսուհետ իր բոլոր նիստերը անցնելու են Թբիլիսիի Vera Palace հյուրանոցում, որը, APA-ի վկայությամբ, պատկանում է վրացահայ Անդրեյ Ներսիսյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG