Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի ընդդիմադիրները Թբիլիսիում հանդիպել են հային պատկանող հյուրանոցում


Վրաստան - Vera Palace հյուրանոցը Թբիլիսիում, 30-ը հուլիսի, 2013թ․

Վրաստան - Vera Palace հյուրանոցը Թբիլիսիում, 30-ը հուլիսի, 2013թ․

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններին միավորող Ազգային խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի հետ երեկ երեկոյան տեղի է ունեցել Թբիլիսիի կենտրոնում գտնվող Vera Palace հյուրանոցում:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ հյուրանոցը պատկանում է Վրաստանի հայազգի քաղաքացի Անդրեյ Ներսիսյանին և ներկայումս կառավարվում է նրա որդու կողմից: Ադրբեջանական գործակալությունը հաղորդում է, որ խորհրդային տարիներին Ներսիսյանը զբաղեցրել է Վրաստանի առևտրի նախարարի պաշտոնը, իսկ ներկայումս սերտ կապեր ունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ և համարվում է Վրաստանում նրա հիմնական կողմնակիցներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG