Մատչելիության հղումներ

Ստալինի արձանը կրկին կտեղադրվի Գորիում


Վրաստան -- Իոսիֆ Ստալնի արձանը Գորիի տուն-թանգարանում՝ նախքան ապամոնտաժելը։

Վրաստան -- Իոսիֆ Ստալնի արձանը Գորիի տուն-թանգարանում՝ նախքան ապամոնտաժելը։

Վրաստանի մշակույթի նախարարությունը հաղորդել է, որ այս տարվա դեկտեմբերի 21-ին` Իոսիֆ Ստալինի ծննդյան օրը, նրա արձանը կվերատեղադրվի Ստալինի ծննդավայր Գորիում։

Արձանը նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կարգադրությամբ ապամոնտաժվել է 2010 թվականին և փոխադրվել Գորիի ռազմակայանի տարածք։

Սաակաշվիլին այսօր ասել է, որ վրդովված է նախարարության որոշումից և այն «հակավրացական» է համարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG