Մատչելիության հղումներ

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը 20 տարեկան է


Հայ թերևս ամենասիրված դերասաններից մեկի՝ Մհեր Մկրտչյանի հիմնադրած արտիստական թատրոնը այս տարի նշում է 20-ամյակը:

Մհեր Մկրտչյանը, ցավոք, մեկ տարուց էլ պակաս ղեկավարեց թատրոնը: Նրա մահից հետո կինը՝ Թամար Հովհաննիսյանը որոշ ժամանակ ղեկավարեց արդեն այն, իսկ վերջինիս՝ Հայաստանից մեկնելուց հետո թատրոնը մի քանի տարի չգործեց: Այն վերաբացվեց 2004 թվականին՝ «Լինսի» հիմնադրամի միջոցներով հիմնական վերանորոգումից հետո:

Այսօր արտիստական թատրոնը ղեկավարում է Մհեր Մկրտչյանի եղբայրը՝ ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը: Խաղացանկում ունեն մեկուկես տասնյակ ներկայացում՝ ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար: Թատերախումբն ունի շուրջ 20 դերասան՝ 35-40 տարեկան: Բեմադրություններում, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույց ասաց թատրոնի տնօրեն Էդգար Բադալյանը, զբաղված են նաեւ հրավիրված դերասաններ: Հրավիրվում են նաեւ բեմադրիչներ:

«Հիմքը հենց արտիստական թատրոնի, ըստ Մհեր Մկրտչյանի նրա համար է դրվել, որպեսզի իր մոտ լինեն միշտ երիտասարդներ, երիտասարդ ուժ միշտ գա՝ թե՛ դերասաններ, թե՛ բեմադրիչներ: Մենք էլ փորձում ենք պահել իր ավանդույթը», - նշեց նա:

Բադալյանը խոսքով, իրենք ստիպված են թույլ տալ, որ թատրոնի դերասանները «կողքից մի տեղ զբաղված լինեն», քանի որ իրենց մոտ ստանում են 40-50 հազար դրամ աշխատավարձ:

Թատրոնը նաեւ հյուրախաղերով հանդես է գալիս մարզերում, որտեղ, ինչպես ցավով նշեց տնօրենը, տարեցտարի ավելի ու ավելի քիչ հանդիսատես է գալիս․ - «Եթե նախանցած տարի դահլիճում 100 տոկոս նստած հանդիսատես կար, անցած տարի 70 տոկոս էր, այս տարի՝ 50»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG