Մատչելիության հղումներ

Մահացել է առաջին «աշխարհի քաղաքացին»


Ֆրանսիա - «Աշխարհի քաղաքացի» Գերրի Դեյվիսը Փարիզի դատարանում, 1949թ․

Ֆրանսիա - «Աշխարհի քաղաքացի» Գերրի Դեյվիսը Փարիզի դատարանում, 1949թ․

Միացյալ Նահանգներում հուլիսի 24-ին 92 տարեկանում մահացել է խաղաղության ակտիվիստ, առաջին «աշխարհի քաղաքացի» Գերրի Դեյվիսը, ով «սառը պատերազմի» տարիներին կամավոր հրաժարվել է ամերիկյան քաղաքացիությունից։ Նրա մահվան լուրը «Աշխարհի քաղաքացիների համաշխարհային կառավարություն» կազմակերպությունն այսօր է հաղորդել։

1948 թվականին Բրոդվեյի նախկին դերասան եւ պատերազմի տարիներին Բ-17 ռմբակոծիչի օդաչու Դեյվիսը Փարիզում այցելել է ԱՄՆ-ի դեսպանատուն եւ հայտնել, որ հրաժարվում է քաղաքացիությունից ու դառնում է «աշխարհի քաղաքացի»։ Նա այն ժամանակ կոչ է արել ՄԱԿ-ին` ստանձնել աշխարհի կառավարության դերը։ Դեյվիսի գաղափարին հավանություն են տվել Ալբերտ Էյնշտեյնը, Ալբեր Կամյուն եւ Ալբերտ Շվեյցերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG