Մատչելիության հղումներ

Հայ ոստիկանները Օլիմպիադայի ժամանակ կօգնեն ռուս գործընկերներին


Ռուսաստան - Սոչիում կառուցվող օլիմպիական համալիրը
Ռուսաստան - Սոչիում կառուցվող օլիմպիական համալիրը
Հայաստանի ոստիկանները կօգնեն ռուսաստանցի իրավապահներին 2014 թվականի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի անվտանգությունը ապահովելու գործում: Այդ մասին երեկ երկու երկրների Իրավապահ գերատեսչությունների միավորված կոլեգիայի՝ Սոչիում կայացած նիստի ավարտին հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը:

«Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք Օլիմպիադայի անվտանգության ապահովման հարցեր և պայմանավորվեցինք, որ Հայաստանի ոստիկանության առավել փորձառու աշխատակիցները կգործուղվեն Սոչի և մեզ գործնական օգնություն կցուցաբերեն այն սպառնալիքների վերացման գործում, որոնք գոյություն ունեն և կարող են ծագել», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Կոլոկոլցևը:

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, իր հերթին, հայտարարել է, որ վերջին շրջանում Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը և Հայաստանի ոստիկանությունը արդեն ոչ թե պարզապես համագործակցում են, այլ փաստացի աշխատում են միասին:

«Բացի տեղեկատվությունից, մենք պատրաստ ենք օգնել նաև կոնկրետ աշխատակիցներով՝ ունենալու համար մեր ներդրումը Սոչիի Օլիմպիադայի անվտանգության ապահովման գործում», - ասել է Գասպարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG