Մատչելիության հղումներ

Ադրբեջանական բանակը ևս երկու զինծառայողի կորցրեց


Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները Բաքվում զորահանդեսի ժամանակ, արխիվ

Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները Բաքվում զորահանդեսի ժամանակ, արխիվ

Երեկ երեկոյան «ռազմաճակատի գծում»՝ Ադրբեջանի Թերթերի շրջանի Չայլի գյուղի մերձակայքում զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի ենթասպա Կաինատ Աբդուլաևը: Ինչպես տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, զինծառայողի մահվան պատճառ է դարձել հայկական կողմից արձակված գնդակը:

Նույն աղբյուրների փոխանցմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ մայրաքաղաք Բաքվի մոտ տեղակայված զորամասի զինվոր Ջավիդ Մամեդովը խեղդվել է լճում լողալիս: Այս փաստի կապակցությամբ քննություն է ընթանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG