Մատչելիության հղումներ

Բազմաթիվ զոհեր և վիրավորներ Իրաքում պայթյունների հետևանքով


Իրաք - Բասրայում ռմբահարման պատճառած ավերածությունները, 29-ը հուլիսի, 2013թ․
Իրաք - Բասրայում ռմբահարման պատճառած ավերածությունները, 29-ը հուլիսի, 2013թ․
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, դրա Մահմադիյա արվարձանում եւ երկրի երեք այլ բնակավայրերում պայթուցիկով բեռնված ավտոմեքենաների պայթյունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:

Իրաքցի պաշտոնյաների վկայությամբ՝ առնվազն 17 պայթյուններից 11-ը տեղի են ունեցել Բաղդադի 9 շրջաններում:

Ոչ վերջնական տվյալներով՝ ռմբահարումների հետևանքով զոհվածների թիվը հասնում է 48-ի, վիրավորներինը՝ 226-ի:

Իրաքյան մի կազմակերպության տեղեկություններով՝ հուլիս ամսվա ընթացքում երկրում սպանվել է ավելի քան 800 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG